Logo

«Ատալանտան» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Լացիոյին» և դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.01.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Իտալիա, Իտալիայի գավաթ, 1/8 - Եզրափակիչ

27 Հունվար 2021 - 20:45

3

Ատալանտա

2

Լացիո

0 - 1 - 17`

0 - 2 - 35`

1 - 2 - 37`

2 - 2 - 57`

3 - 2 - 6`

Կարմիր Քարտ - 54`

Գոլերը՝ 1-0՝ Ջիմսիթի 7՛, 1-1՝ Մուրիկի 17՛, 1-2՝ Աչերբի 34՛, 2-2՝ Մալինովսկի 37՛, 3-2՝ Միրանչուկ 57՛

Հեռացում՝ Պալոմինո 53՛, «Ատալանտա»

Չիրացված 11մ՝ Սապատա 66՛

Այս հաղթանակով Գասպերինիի թիմը նվաճում է Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի «Նապոլի» – «Սպեցիա» զույգի հաղթողի հետ:

Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Միլանի «Ինտերը», որը կմրցի «Յուվենտուս» – «Սպալ»(մեկնարկը՝ 23:45) զույգի հաղթողի հետ:

Հատկանշական է, որ «Լացիոն» Իտալիայի գավաթի հաղթող է դարձել 7 անգամ: Հռոմեական ակումբից շատ գավաթակիր են դարձել «Յուվենտուսը»(13) և «Ռոման»(9):

«Ատալանտան» իր պատմության ընթացքում միայն մեկ անգամ է կարողացել նվաճել Իտալիայի գավաթը(1963 թվական): 3 անգամ եղել է փոխչեմպիոն(1987, 1996, 2019):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա