Logo

«Ատալանտան» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

01:41 / 18.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ատալանտան» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «էմպոլիին»:

Խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց հյուրերի նիգերիացի պաշտպան Թայրոն Էբյուեհին։ «Ատալանտային» ընդմիջումից հետո կամային հաղթանակ պարգևեցին հոլանդացի կիսապաշտպան Մարտեն Դե Ռոնը և դանիացի կիսապաշտպան Ռասմուս Հոյլունդը: 

«Ատալանտան» 43 միավորով 6-րդ տեղում է, «Էմպոլին» 14-րդն է՝ 28 միավոր:

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ատալանտա» - «Էմպոլի»՝ 2-1

Մարտեն Դե Ռոն, 58, Ռասմուս Հոյլունդ, 86 - Թայրոն Էբյուեհի, 44

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա