Logo

«Ատալանտայի» 19-ամյա ֆուտբոլիստը գլխուղեղի անեվրիզմից հետո պայքարում է կյանքի համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.05.2020ՍՊՈՐՏ
ֆուտբոլիստը գլխուղեղի անեվրիզմից հետո պայքարում է կյանքի համար - «Ատալանտայի» 19-ամյա ֆուտբոլիստը գլխուղեղի անեվրիզմից հետո պայքարում է կյանքի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:46

-

-

«Ատալանտայի» ֆուտբոլիստ Անդրեա Ռինալդին գլխուղեղի անեվրիզմից(անոթալայնանք) հետո պայքարում է կյանքի համար՝ հաղորդում է Football Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա ֆուտբոլիստը հոսպիտալացվել է նախօրեին ու գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

2019-20 մրցաշրջանում Ռինալդին վարձակալությամբ հանդես է եկել Դ Սերիան ներկայացնող «Լենյանոյի» կազմում։ Վարձակալական պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։

19-ամյա կենտրոնական կիսապաշտպանը Դ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստն իր մարզական կարիերայի ընթացքում մեկ տիտղոս է նվաճել՝ դառնալով Մ17 Իտալիայի Սուպերգավաթի հաղթող։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա