Logo

«Ատալանտայի» 19-ամյա ֆուտբոլիստը մահացել է գլխուղեղի անեվրիզմից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.05.2020ՍՊՈՐՏ
atalanta footballer - «Ատալանտայի» 19-ամյա ֆուտբոլիստը մահացել է գլխուղեղի անեվրիզմից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:46

-

-

Ինչպես տեղեկացրել էինք, «Ատալանտայի» ֆուտբոլիստ Անդրեա Ռինալդին գլխուղեղի անեվրիզմից(անոթալայնանք) հետո պայքարում էր կյանքի համար։

Բերգամոյի թիմի պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել, որ ֆուտբոլիստը, որ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, այսօր մահացել է։

2019-20 մրցաշրջանում Ռինալդին վարձակալությամբ հանդես էր եկել Դ Սերիան ներկայացնող «Լենյանոյի» կազմում։

19-ամյա կենտրոնական կիսապաշտպանը Դ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստն իր մարզական կարիերայի ընթացքում մեկ տիտղոս էր նվաճել՝ դառնալով Մ17 Իտալիայի Սուպերգավաթի հաղթող։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա