Logo

«Ատալանտայի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.03.2020ՍՊՈՐՏ
19 2 - «Ատալանտայի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:46

-

-

«Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստն անցել է համապատասխան բժշկական թեստ, որի արդյունքը դրական է եղել: Դարպասապահի ախտանիշներն անհանգստություն չեն առաջացնում: Սպորտիելոն և «Ատալանտայի» մյուս խաղացողները գտնվում են կարանտինում, որը կերկարաձգվի մինչև մարտի 27-ը:

Իտալիայում ավելի վաղ գրանցվել էր ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակվածության ևս 17 դեպք: Խոսքը հետևյալ խաղացողների մասին է՝ Դանիելե Ռուգանի, Բլեզ Մատյուիդի, Պաուլո Դիբալա (բոլորը՝ «Յուվենտուս»), Հերման Պեցելա, Պատրիկ Կուտրոնե, Դուշան Վլահովիչ (բոլորը՝ «Ֆիորենտինա»), Մանոլո Գաբիադինի, Օմար Կոլեյ, Ալբին Էկդալ, Անտոնինո լա Գումինա, Մորտեն Տորսբի, Ֆաբիո Դեպաոլի, Բարտոշ Բերեժինսկի (բոլորը՝ «Սամպդորիա»), Մատիա Ցականի («Վերոնա»), Կինգ Պոլ Ակպան Ուդո («Պյանեզե»), Դանիել Մալդինի («Միլան»), Անդրեա Սարանիտի («Վիչենցա»):

«Օլիմպիակոսի» և «Նոթինգեմ Ֆորեստի» սեփականատերն առողջացել է կորոնավիրուսից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա