Logo

«Ատալանտայի» ֆուտբոլիստները մայիսի 5-ից անհատական մարզումներ կանցկացնեն մարզաբազայում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.05.2020ՍՊՈՐՏ
EAegWWFXYAAeh5m - «Ատալանտայի» ֆուտբոլիստները մայիսի 5-ից անհատական մարզումներ կանցկացնեն մարզաբազայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:46

-

-

«Ատալանտան» պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստները մայիսի 5-ից կարող են անհատական մարզումներ անցկացնել ակումբի մարզաբազայում:

Խաղացողներն ըստ ցանկության կարող են ժամանել մարզաբազա: Նրանց կթույլատրվի օգտվել միայն խաղադաշտերից, որտեղ նրանք անհատական մարզումների շնորհիվ կկարողանան մարզավիճակ պահպանել՝ հետևելով սոցիալական հեռավորության կանոններին: Հանդերձարանները, մարզասրահը և մարզաբազայի մյուս բոլոր հատվածները փակ են լինելու:

Իտալիայում մարզիկներին թույլ են տվել մայիսի 4-ից վերսկսել անհատական մարզումները: Թիմային մարզումներ կթույլատրվի անցկացնել մայիսի 18-ից ոչ շուտ:

Ա սերիան մարտի 10-ից դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Առաջնության 20 ակումբներն ավելի վաղ ցանկություն էին հայտնել ավարտին հասցնելու ընթացիկ մրցաշրջանը:

«Ռոման» հայտարարել է մարզումները վաղվանից վերսկսելու մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա