Logo

«Ատալանտայի» նախկին ֆուտբոլիստը մեղադրում է Գասպերինիին իր վրա հարձակվելու մեջ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 18.08.2021ՍՊՈՐՏ
Gasperini Gomez Atalanta - «Ատալանտայի» նախկին ֆուտբոլիստը մեղադրում է Գասպերինիին իր վրա հարձակվելու մեջ

«Սևիլիայի» արգենտինացի հարձակվող  Ալեխանդրո Գոմեսը պատմել է «Ատալանտայից» հեռանալու պատճառների և 63-ամյա գլխավոր մարզիչ  Ջան Պիերո Գասպերինիի հետ կոնֆլիկտի մասին․

«Ես անտեսել եմ նրա՝ աջ եզրում խաղալու տակտիկական կարգադրությունը «Միտյուլանի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղի ժամանակ, քանի որ ինձ ավելի լավ էի զգում հենց ձախ եզրում և լավ էի խաղում դաշտի այդ հատվածում։

Ընդմիջմանը հանդերձարանում նա հարձակվեց ինձ վրա և փորձեց հարվածել։ Դա նորմալ չէ։ Ես հանդիպում պահանջեցի ակումբի նախագահի հետ և արդյունքում որոշեցի հեռանալ «Ատալանտայից»։ Չէի կարող շարունակել աշխատել Գասպերինիի հետ»։

Գոմեսը 7 տարի է անցկացրել «Ատալանտայում» և կրել է թիմի ավագի թևկապը։ 2021-ին արգենտինացին 15 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Սևիլիա»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա