Logo

«Ատլետիկի» գլխավոր մարզիչն ասել է՝ ինչպես կարելի է հաղթել «Ռեալին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:16 / 04.02.2022ՍՊՈՐՏ
Մարսելինո Գարսիա Տորալ

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալն ամփոփել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի՝ «Ռեալի» հետ հանդիպումը (1:0):

«Մենք շատ գոհ ենք և հպարտ ենք կատարված աշխատանքից։ «Բարսելոնային» և «Ռեալին» մրցաշարից դուրս թողնելը չափազանց դժվար է: Եզրափակիչը դեռ հեռու է, և այն, որ մենք հաղթել ենք գրանդներին, դեռ չի նշանակում, որ մենք պետք է եզրափակիչում լինենք։

Հանդիպումը չափազանց կարևոր էր մեզ համար, մենք ցուցադրեցինք ինտենսիվ, հարձակողական ֆուտբոլ, կարող էին ավելի շատ գոլային պահեր լինել։ Եթե ​​թույլ չես տալիս «Ռեալին» հարձակողական ֆուտբոլ խաղալ, ուրեմն՝ դու արդեն հաղթանակի ճանապարհի կեսին ես։ Մենք հիանալի աշխատանք ենք կատարել. դժվար է խաղադաշտում ճնշել «Ռեալին», ինչպես մենք դա արեցինք»,- Մարսելինոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա