Logo

«Աթլետիկոն» հաղթանակ կորզեց (տեսանյութ)

02:00 / 14.03.2023ՍՊՈՐՏ
Աթլետիկո-Ժիրոնա

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» խաղավերջում նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց կատալոնական «Ժիրոնայից»:

Ավելացված առաջին րոպեին հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: 

25 խաղից հետո մադրիդյան ակումբը 48 միավորով երրորդն է և 17 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային»: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» ունի 56 միավոր, իսկ «Ժիրոնան» 30 միավորով 12-րդն է: 

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ժիրոնա» - «Աթլետիկո»՝ 0-1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա