Logo

«Աթլետիկոն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

01:57 / 19.03.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 3-0 հաշվով հաղթեց «Վալենսիային»:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, բելգիացի վինգեր Յանիկ Կարասկոն ու ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը:

26 խաղից հետո «Աթլետիկոն» 51 միավորով երրորդն է և 14 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Վալենսիան» 26 միավորով 17-րդն է:

Իսպանիայի առաջնություն,  26-րդ տուր

«Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 3-0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 23, Յանիկ Կարասկո, 49, Տոմա Լեմար, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա