Logo

«Աթլետիկոյի» երեք առանցքային ֆուտբոլիստներ շարքից դուրս են մնացել

19:37 / 26.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը, չեռնոգորցի պաշտպան Ստեֆան Սավիչը և իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն վնասվածքներ են ստացել, հայտնում է Marca-ն:

Օբլակն ունի պարանոցի խնդիր և բաց կթողնի «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի տնային խաղը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին:

Սավիչը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում (0-1) ոտքի մատի կոտրվածք էր ստացել և նրա համար մրցաշրջանն ավարտված է:

Լյորենտեն ևս ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա մարզման ժամանակ ստացած մկանային վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 30 խաղից հետո 60 միավորով երրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա