Logo

«Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստը՝ «Նյուքասլի» դիտակետում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:03 / 02.06.2022ՍՊՈՐՏ
null

«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոյի ծառայություններով՝ հաղորդում է լրագրող Էկրեմ Քյոնուրը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։ Իսպանացիները 50 մլն եվրո են գնահատում կիսապաշտպանին։

Ավարտված մրցաշրջանում 28-ամյա Կարասկոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդյան ակումբի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա