Logo

«Ատլետիկոն» չի պատրաստվում չեմպիոնական միջանցք կազմել «Ռեալի» համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:03 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Ատլետիկո-Ռեալ

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չեն ցանկանում «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կազմել Լա լիգայի 35-րդ տուրի խաղից առաջ:

«Հնդկացիները» «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք չեն բացի մայիսի 8-ին կայանալիք դերբիից առաջ, քանի դեռ ակումբի ղեկավարությունը չի խնդրել դա անել՝ հայտնում է Marca-ն։ «Ատլետիկոյի» ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ թիմի շատ երկրպագուներ դեմ են մադրիդյան դերբիից առաջ նման միջոցառմանը:

Հիշեցնենք՝ Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալը» 4:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»՝ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն (35-րդ անգամ):

«Ատլետիկոն» Մադրիդի «Ռեալին» կընդունի կիրակի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա