Logo

«Ատլետիկոն» չի վախենում հնարավոր պատժամիջոցներից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:20 / 09.09.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ատլետիկոն» թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով չի անհանգստանում հնարավոր պատժամիջոցներից, հայտնում է Marca-ն։

Մայրաքաղաքային ակումբում կարծում են, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ «Բարսելոնան» դժգոհ է ֆրանսիացու ստացած քիչ խաղաժամանակից՝ ճնշում գործադրելու միջոց է։

«Ատլետիկոյի» իրավաբանները չեն կասկածում, որ իրավիճակն ամբողջովին վերահսկողության տակ է, քանզի հնարավոր չէ ապացուցել, որ Գրիզմանը միտումնավոր քիչ խաղաժամանակ է ստանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է դատի տալ «Ատլետիկոյին», քանի որ կարծում է՝ մադրիդցիները դիտավորյալ խաղադաշտ դուրս չեն բերում 31-ամյա ֆրանսիացուն, քանի որ չեն ցանկանում բոնուսներ վճարել։

Ատլետիկոն» ստիպված կլինի 40 միլիոն եվրոյի դիմաց գնել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը, եթե երկու մրցաշրջանի արդյունքում նա 50 տոկոս խաղերում ամենաքիչը 45 րոպե անցկացնի խաղադաշտում։

Ընթացիկ մրցաշրջանի վերջին 5 անընդմեջ խաղերում հարձակվողը խաղադաշտ է մտնում 60-րդ րոպեից հետո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա