Logo

«Ատլետիկոն» և «Բարսան» կարող են աստղային փոխանակում իրականացնել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:10 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Ատլետիկո-Բարսելոնա

«Ատլետիկոն» և «Բարսելոնան» կարող են աստղային փոխանակում իրականացնել՝ հայտնում են իսպանական պարբերականները:

Հինգշաբթի «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանիին նկատել են «Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Ժիլ Մարինի հետ ճաշելիս։ Ըստ իսպանական մամուլի՝ կողմերը խոսել են հարձակվողների փոխանակման մասին։ «Բարսելոնան» ցանկանում է «Ատլետիկոյին» վաճառել Անտուան Գրիզմանի տրանսֆերային իրավունքը: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է մադրիդյան թիմում: Հակառակ ուղղությամբ կարող է տեղափոխվել Ալվարո Մորատան, որը վարձավճարով խաղում է «Յուվենտուսում»: 

Թուրինյան թիմը Մադրիդի «Ատլետիկոյից Մորատայի տրանսֆերային իրավունքը 35 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն ունի: 

Այս մրցաշրջանում Մորատան Ա Սերիայում անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, Գրիզմանը Լա լիգայում 27 հանդիպման է մասնակցել, խփել 3 գոլ և կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա