Logo

«Ատլետիկոն» մտադիր է տրանսֆերային պայքար մղել «Բարսայի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:02 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Բետիսի» ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի ծառայություններով՝ հաղորդում է Footmercato-ն։

Ըստ աղբյուրի՝ «հնդկացիները» դիտարկում են ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրելու տարբերակը։ Կիսապաշտպանի հրաժարագինը 100 մլն եվրո է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ֆեկիրը «Բետիսի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 10 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա