Logo

«Մբապե՞ն. նա ինձ ասաց՝ տեղափոխվում է «Ատլետիկո». Մադրիդի քաղաքապետի կատակը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:03 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Մբապե-Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան

Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան կատակով պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ հարցին:

«Մբապե՞ն. նա ինձ ասաց՝ տեղափոխվում է «Ատլետիկո», - Մարտինես-Ալմեյդայի խոսքն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մադրիդյան մյուս գրանդը՝ «Ռեալը», Մբապեի տրանսֆերի մասին կհայտարարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղից հետո, որը կկայանա մայիսի 28-ին: Կիլիանի՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 36 գոլի և 21 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա