Logo

Լա լիգայի միայն 2 ակումբ չի շնորհավորել «Ռեալին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:50 / 02.05.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի որոշ թիմեր չեն սիրում նշել մրցակցի հաջողությունը: Marca-ի հաղորդմամբ՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելու առթիվ «Ռեալին» շնորհավորել են Պրիմերայի գրեթե բոլոր թիմերը, նույնիսկ «Բարսելոնան»:

Օրվա ընթացքում «սերուցքայինների» հաջողությանը ոչ մի կերպ չեն արձագանքել Իսպանիայի առաջնության միայն 2 թիմ՝ «Ատլետիկոն» ու «Օսասունան»:

Մայիսի 8-ին՝ ժամը 23:00-ին, 35-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալելու է հենց «Ռեալին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմեոնեի սաները չեն պատրաստվում չեմպիոնական միջանցք կազմել «Արքայական ակումբի» համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա