
տուր
01 Հունվար 1970 - 19:49

- 

Լա լիգան պաշտոնապես հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Ատլետիկո» – «Ատլետիկ» խաղը, որը նախատեսված էր անցկացնել այսօր, հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Նշվում է, որ Մադրիդում առատ ձյուն է տեղում, ինչի պատճառով բասկյան ակումբի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իսպանիայի մայրաքաղաքում, և վերադարձել է Բիլբաո: Հանդիպման անցկացման ժամկետը դեռևս անհայտ է, որի մասին առաջիկա օրերին Լա լիգան տեղեկություն կտրամադրի:
«Ատլետիկոն» վաստակած 38 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկը» 21 միավորով 9-րդն է: