Logo

«Ատլետիկոն» գտել է Կոստային փոխարինողին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.12.2020ՍՊՈՐՏ
diego simeone piu11kvu5pcm1iej6aa5kxy8j - «Ատլետիկոն» գտել է Կոստային փոխարինողին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:50

-

-

Ինչպես տեղեկացրել էինք, Դիեգո Կոստան մտադիր է խզել «Ատլետիկոյի» հետ պայմանագիրն ու հունվարին նոր ակումբ փնտրել:

«Ատլետիկոն» սկսել է նոր հարձակվողի փնտրտուքները, գրում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը դիտարկում է «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին ձեռք բերելու հնարավորությունը: Նշվում է, որ «Նապոլին» պատրաստ է նվազեցնել Միլիկի տրանսֆերային արժեքը՝ այն հասցնելով 10 միլիոն եվրոյի: Լեհ հարձակվողն էլ մտադիր է փոխել ակումբը, որպեսզի խաղաժամանակ ստանա և հրավիրվի Լեհաստանի հավաքական՝ մասնակցելու ԵՎՐՈ 2020-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլիկին ցանկանում է գնել նաև «Յուվենտուսը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա