Logo

«Ատլետիկոն» կարող է սուպերփոխանակում իրականացնել իտալական գրանդի հետ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.12.2020ՍՊՈՐՏ
1608018819 346565 1608018979 noticia normal - «Ատլետիկոն» կարող է սուպերփոխանակում իրականացնել իտալական գրանդի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:50

-

-

«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել եվրոպական գրանդ ակումբները:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, վերջին շաբաթների ընթացքում այս հարցով ակտիվացել են իտալական ակումբները՝ «Յուվենտուսն» ու «Ինտերը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ակումբներն էլ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ֆինանսական ճգնաժամում են, և չեն կարող վճարել պորտուգալացու տրանսֆերային ամբողջական արժեքը, այդ պատճառով էլ փոխանակման առաջարկներ են պատրաստում. «Յուվենտուսը» Ֆելիշի փոխարեն առաջարկում է Պաուլո Դիբալային, իսկ «Ինտերը»՝ Լաուտարո Մարտինեսին:

Հաղորդվում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստները նույնպես դեմ չեն իրենց ակումբներից հեռանալուն և պատրաստ կլինեն կազմել հավանական գործարքի մաս:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա