Logo

«Ատլետիկոն» կենսական նշանակության կորուստ ունի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:47 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Յան Օբլակ

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի մոտ կորոնավիրուս է հաստատվել՝ հայտնում է «հնդկացիների» մամուլի ծառայությունը:

Սլովենացին ինքնմեկուսացել է՝ խստորեն պահպանելով Իսպանիայի առողջապահական մարմինների սահմանած կանոնները: 

«Ատլետիկոն» առաջիկա հանդիպումը կանցկացնի փետրվարի 6-ին: Լա լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոնը կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային»:

Հավելենք՝ 29-ամյա Օբլակն «Ատլետիկոյի» դարպասը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանել է թիմի անցկացրած բոլոր՝ 21 խաղերում: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 36 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Բարսելոնան» անցկացրած նույնքան խաղից հետո 35 միավորով  5-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա