Logo

«Ատլետիկոյում» ծայրահեղ դժգոհ են՝ ինչպես է «Արսենալը» ձևակերպել Պարտեյի տրանսֆերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.10.2020ՍՊՈՐՏ
skysports partey atletico arsenal 5119725.jpg - «Ատլետիկոյում» ծայրահեղ դժգոհ են՝ ինչպես է «Արսենալը» ձևակերպել Պարտեյի տրանսֆերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:06

-

-

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը դժգոհ է «Արսենալի» գործողություններից՝ կապված գանացի կիսապաշտպան Տոմաս Պարտեյի տեղափոխության իրականացման հետ: Այս մասին հաղորդում է հեղինակավոր The Athletic պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն «Ատլետիկոյին» չեն հայտնել խաղացողի հրաժարագնի գումարը վճարելու պատրաստակամության մասին: Իսպանական ակումբը դրա հետևանքով սպասվող տրանսֆերի մասին տեղեկացել է Լա Լիգայից՝ տրանսֆերային պատուհանի փակումից 32 րոպե առաջ: Մադրիդցիները, այդպիսով, գործնականում ժամանակ չեն ունեցել ֆուտբոլիստին փոխարինող գտնելու համար: «Ատլետիկոյում» կարծում են, որ ակումբների միջև փոխհարաբերություններն այսուհետև անուղղելիորեն խաթարված են:

Հիշեցնենք՝ «Արսենալն» ակտիվացրել էր խաղացողի իրավունքները 50 մլն եվրոյի դիմաց գնելու՝ պայմանագրով նախատեսված կետը: 27-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում ստացել է 18 համարի մարզաշապիկը: Հակառակ ուղղությամբ է ճանապարհվել «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, որն Իսպանիայի մայրաքաղաքում խաղալու է վարձավճարով:

«Ռեալը» վերջին 40 տարում առաջին անգամ ամռանը որևէ տրանսֆեր չիրականացրեց

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա