Logo

ATP. Ալկարասը՝ վարկանիշային աղյուսակի առաջատար

09:23 / 22.05.2023Թենիս
null

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որի առաջատարը փոխվել է:

Իսպանացի Կառլոս Ալկարասը բարձրացել է մեկ աստիճանով և այժմ առաջատարն է, երկրորդը Հռոմի մրցաշարում հաղթած Դանիիլ Մեդվեդևն է: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին տեղից նահանջել է և այժմ երրորդն է:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է 11-րդ տեղում:

ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը մայիսի 22-ի դրությամբ

  • 1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6815 միավոր
  • 2 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 6330
  • 3 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 5955
  • 4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4915
  • 5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4775
  • 6 (7). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4375
  • 7 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4270
  • 8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3435
  • 9 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3390
  • 10 (10). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3065
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա