Logo

ATP-ն հայտարարություն է տարածել որոշ թենիսիստների ագրեսիվ և անհարգալից պահվածքի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:14 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

ATP-ի ղեկավարությունը մտահոգված է որոշ թենիսիստների ագրեսիվ և անհարգալից պահվածքով, հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերվում է, հատկապես, գերմանացի Ալեքսանդր Զվերևին, ավստրալացի Նիկ Կիրյոսին և ամերիկացի Ջենսոն Բրուկսին:

«Վերջին 3 ամսվա ընթացքում մի քանի ոչ սպորտային պահվածքի դեպք է գրանցվել, որոնք ստվեր են գցում այս մարզաձևի վրա: Այդպիսի վարքը կարող է բացասական կերպով անդրադառնալ երկրպագուների վրա, հատկապես՝ երիտասարդների:

Կորտում աշխատող մրցավարական անձնակազմին կոչ ենք անում ավելի խիստ լինել նման պահվածքով մարզիկների նկատմամբ և հարկ եղած դեպքում կիրառել համապատասխան պատիժներ»,- ասված է ATP-ի ղեկավար Անդրեա Գաուդենցիի հայտարարության մեջ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա