Logo

Օբամեյանգը՝ իսպանական ու իտալական գրանդների դիտակետում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:51 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով անցկացնել այլ ակումբում։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբը պաշտոնական առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» և «Յուվենտուսից»՝ 32-ամյա գաբոնցուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու համար։

Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեման կծավալվի ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ, որը ներկայումս կազմում է շաբաթական 350,000 ֆունտ: 

Հայտնի է դարձել, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույսեր չի կապում գաբոնցու հետ։ Ֆուտբոլիստը կարգապահական խախտումների համար խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի սկզբից և չի մեկնել Դուբայում թիմի ուսումնամարզական հավաքին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա