Logo

Օբամեյանգին ծեծել ու կողոպտել են իր տանը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:25 / 29.08.2022ՍՊՈՐՏ
Obameyang-2022

Կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին իր տանը ծեծել ու կողոպտել են, հաղորդում է La Sexta-ն:

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի գիշերը: Չորս չարագործներ ներխուժել են Օբամեյանգի տուն ու սպառնացել 33-ամյա ֆուտբոլիստին և նրա ընտանիքի անդամներին: Կողոպտիչները ծեծել են խաղացողին և ստիպել բացել զարդերի պահարանը:

Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։

Հիշեցնենք, որ Օբամեյանգը հայտավորված էր «Վալյադոլիդի» դեմ օգոստոսի 29-ին կայացած Լա լիգայի 3-րդ տուրի հանդիպմանը (4-0), սակայն խաղադաշտ դուրս չէր եկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա