Logo

Օբամեյանգը կրկնել է Ռոմարիոյի, Ռոնալդոյի և Զլատանի նվաճումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:33 / 22.04.2022ՍՊՈՐՏ
Aubameyang

Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»:

«Բարսելոնայի» գաբոնցի հարձակվողն այս գոլի շնորհիվ կրկնել է կատալոնական գրանդի նախկին հարձակվողներ Ռոմարիոյի (1993), Ռոնալդոյի (1996) և Զլատան Իբրահիմովիչի (2010) տպավորիչ ցուցանիշը՝ հայտնում է Squawka-ն։

Օբամեյանգն 9-րդ գոլն է խփել «Բարսելոնայի» կազմում Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում և դարձել ակումբի պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որն 9 կամ ավելի գոլի հեղինակ է դարձել Լա լիգայում անցկացրած առաջին 11 խաղում:

Օբամեյանգը հունվարին է միացել կատալոնական թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա