Logo

«Աուդին» Ֆ1 մուտք գործելու նպատակով համագործակցության ֆանտաստիկ առաջարկ է կատարել «Մաքլարենին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:50 / 04.04.2022Ֆորմուլա 1
Աուդի- Մաքլարեն

Գերմանական «Ֆոլկսվագեն» ավտոկոնցերնի կազմում ընդգրկված «Աուդին» 650 միլիոն եվրոյի է հասցրել համագործակցություն սկսելու վերաբերյալ «Մաքլարենին» կատարած իր առաջարկը՝ տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Automobilwoche-ին։

Նշվում է, որ նախապես «Մաքլարենին» առաջարկվել է 450 մլն եվրո, սակայն այժմ որոշվել է նկատելիորեն ավելացնել գումարը։ «Աուդին» ցանկանում է բաժնեմաս ձեռք բերել «Մաքլարենում»՝ «Ֆորմուլա-1» մուտք գործելու նպատակով։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ այսօր կամ առաջիկա օրերին կողմերը պատրաստվում են մտադրությունների մասին համաձայնագիր ստորագրել։ Սակայն «Ֆոլկսվագենի» դիտորդական խորհուրդը հարցը կքննարկի միայն ապրիլի վերջին։

Հայտնի է դարձել նաև, որ «Մաքլարենը» բանակցում է BMW-ի հետ, իսկ մարտի 24-ին կողմերը համաձայնագիր են ստորագրել՝ համատեղ ջանքերով էլեկտրական մարզական ավտոմեքենաներ մշակելու վերաբերյալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա