Logo

«Նոթինգեմ Ֆորեսթի» 22-րդ ձեռքբերումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:10 / 08.09.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Նոթինգեմ Ֆորեսթ-2022

Անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթը» հերթական ձեռքբերումն է կատարել՝ չնայած տրանսֆերային պատուհանի փակ լինելուն:

Ազատ գործակալի կարգավիճակում անգլիական ակումբ է տեղափոխվել կոտդիվուարցի 29-ամյա եզրային պաշտպան Սերժ Օրյեն: Գործարքի մասին այլ մանրամասներ «Նոթինգեմ Ֆորեսթը» չի հայտնել:

Օրյեն նախկինում խաղացել էր իսպանական «Վիլյառեալում», Լոնդոնի «Տոտենհեմում», ֆրանսիական ՊՍԺ-ում, «Թուլուզում» և «Լանսում»:

Հիշեցնենք, որ «Նոթինգեմ Ֆորեսթն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 21 տրանսֆեր էր իրականացնել՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում սահմանելով նոր ռեկորդ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա