Logo

Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
cup - Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Սուպերգավաթի մրցախաղում նվազագույն հաշվով հաղթելով «Արարատին», նվաճեց մրցաշրջան 2020/21-ի վերջին մրցանակը՝ յուրօրինակ դուբլ ձևակերպելով:

Սուպերգավաթի հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Մեկամյա ընդմիջումից հետո «Ալաշկերտը» կրկին՝ արդեն 5-րդ անգամ վիճարկեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի եռակի դափնեկիր: Նախկինում «Ալաշկերտը» Սուպերգավաթը նվաճել էր 2016 և 2018թթ.: 2016թ. Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ալաշկերտցիները հետխաղյա 11մ հարվածներով 3-2 հաշվով հաղթել էին երկրի գավաթակիր «Բանանցին» (հիմնական ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել):

2 տարի անց «Ալաշկերտը» Վարուժան Սուքիասյանի օրոք դարձել էր կրկնակի սուպերգավաթակիր՝ վճռորոշ խաղում 2-0 հաշվով պարտության մատնելով «Գանձասար-Կապանին»:

readmsg?id=16325650020366235184;0;5&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

Մինչ օրս Սուպերգավաթին տիրել են 9 ակումբներ: Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 9 անգամ է դարձել սուպերգավաթակիր: 5 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Շիրակը», «Միկան» կրկնակի սուպերգավաթակիր է: Մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը», «Բանանցը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»:

2. «Արարատը» 12 տարի անց կրկին մրցավեճի բռնվեց Սուպերգավաթի համար: Պատվավոր մրցանակը նվաճելու արարատցիների 3-րդ փորձն անհաջողությամբ ավարտվեց: 1997թ. «Արարատն» Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ Սուպերգավաթի մրցախաղում 0-2 հաշվով պարտվել էր «Փյունիկին», իսկ 12

տարի անց նույն մարզչի օրոք նվաճել էր մրցանակը՝ ռևանշի հասնելով փյունիկցիների նկատմամբ (2-1):

Սուպերգավաթը վիճարկած 11 ակումբներից առավել հաճախ` 15 անգամ մրցանակի խաղարկությանը մասնակցել է «Փյունիկը»: «Շիրակը», «Միկան» և «Բանանցը» 6-ական անգամ են մրցավեճի բռնվել Սուպերգավաթի համար: Միայն «Ուլիսին» և «Գանձասար-Կապանին» ոչ միայն չի հաջողվել նվաճել մրցանակը, այլև բացել գոլերի հաշիվը Սուպերգավաթի խաղում: Սակայն, ի տարբերություն կապանցիների, ուլիսցիները Սուպերգավաթի խաղում սեփական դարպասն անառիկ են պահել՝ «Միկայի» հետ 2012թ. կայացած հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի և մրցակցին զիջելով միայն 11մ հարվածաշարում:

readmsg?id=16325650020366235184;0;6&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

3. Սուպերգավաթի խաղարկություններում 9-րդ անգամ պատվավոր մրցանակը վիճարկեցին այն նույն թիմերը, որոնք մրցել էին նաև ՀՀ գավաթի եզրափակչում: Հիշեցնենք, որ գավաթի վճռորոշ խաղում «Արարատը» 3-1 հաշվով հաղթել էր «Ալաշկերտին»: Նախկինում դա տեղի էր ունեցել 1997 («Արարատ»-«Փյունիկ»՝ 1-0, 0-2), 1999 («Ցեմենտ»-«Շիրակ»՝ 3-2, 1-2), 2006 («Փյունիկ»-«Միկա»՝ 0-1, 2-3), 2010 («Փյունիկ»-«Բանանց»՝ 4-0, 2-0), 2013 («Փյունիկ»-«Շիրակ»՝ 1-0, 0-2), 2015 («Փյունիկ»-«Միկա»՝ 3-1, 3-0), 2018 («Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան»՝ 1-1, 3-4` 11մ, 2-0) և 2020թթ. («Նոա»-«Արարատ-Արմենիա»՝ 5-5, 7-6՝ 11մ, 2-1):

Միայն «Միկային», «Փյունիկին» և «Նոային» է հաջողվել մեկական անգամ իր մրցակցին հաղթել թե Հայաստանի գավաթի եզրափակչում, թե Սուպերգավաթի մրցախաղում:

4. «Ալաշկերտն» ու «Արարատն» առաջին անգամ միմյանց հետ վիճարկեցին Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի համար մրցավեճի բռնված 12-րդ զույգը: Առավել հաճախ` 5-ական անգամ մրցանակը միմյանց հետ վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» և «Փյունիկն» ու «Միկան»: 3 անգամ «Փյունիկի» մրցակիցը եղել է «Շիրակը», 2 անգամ՝ «Արարատը»: «Շիրակն» ու «Ցեմենտը» մրցավեճի են բռնվել 2 անգամ, մեկական անգամ էլ Սուպերգավաթը վիճարկել են «Միկան» և «Ուլիսը», «Նոան» ու «Արարատ-Արմենիան»: «Ալաշկերտը» մեկական անգամ մրցել է «Բանանցի», «Շիրակի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» հետ:

readmsg?id=16325650020366235184;0;7&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

5. Երկրի չեմպիոնն ու գավաթակիրը 17-րդ անգամ վիճարկեցին Սուպերգավաթը: 12-րդ անգամ հաջողությունն ուղեկցեց չեմպիոնին: 4 անգամ Սուպերգավաթը վիճարկել են երկրի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» և գավաթի եզրափակչի մասնակիցը: Բոլոր դեպքերում էլ մրցանակը շահել է «Փյունիկը»:

3 անգամ մրցել են չեմպիոնն ու 2-րդ մրցանակակիր «Շիրակը»: Այդ մրցավեճում ավելի ուժեղ է գտնվել «Շիրակը»` 2 անգամ (1996, 2003թթ.) հաղթելով երկրի չեմպիոն «Փյունիկին»: Չեմպիոնին (1998թ., «Ցեմենտ») հաջողությունն ուղեկցել է մեկ անգամ, այն էլ միայն հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ:

6. Սուպերգավաթի մրցաշարերում 4-րդ անգամ պատվավոր մրցանակի բախտը վճռեց խփված միակ գոլը: Նախկինում 3 անգամ Սուպերգավաթի մրցավեճում նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել «Փյունիկը» (2004թ.՝ «Միկա», 2005թ.՝ «Բանանց», 2008թ.՝ «Բանանց»):

Ընդհանուր առմամբ գրանցվել է խաղի հաշվի 8 տարբերակ: Առավել հաճախ՝ 6 անգամ սուպերգավաթակիրը հաղթել է 2-1 հաշվով: Առավել շատ գոլեր՝ 5-ական խփվել են «Փյունիկ»-«Միկա» (2006թ.՝ 2-3) և «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» (2019թ.՝ 3-2) հանդիպումներում:

readmsg?id=16325650020366235184;0;8&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

7. Ժոզե Էմբալոն Սուպերգավաթի խաղում նորամուտը նշեց գոլով: Նա ընդգրկվեց Սուպերգավաթի մրցաշարերում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Խոսե Բիլիբիոյին (27 տարեկան 127 օրական): Էմբալոն Պողոս Այվազյանի դարպասը գրավեց 28 տարեկան 144 օրականում: Ցանկը գլխավորում է «Նոայի» ուկրաինացի ֆուտբոլիստ Դենիս Դեդեչկոն, որն անցյալ տարի «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավել էր 33 տարեկան 38 օրականում:

Էմբալոն Սուպերգավաթի մրցախաղերում գոլ խփած 53-րդ ֆուտբոլիստն է: Լավագույն ռմբարկուն 3 գոլի հեղինակ դարձած Արմեն Շահգելդյանն է: 2-ական գոլ են խփել Արտակ Գրիգորյանը, Արամ Հովսեփյանը, Գուստավո Մարմենտինին և Մաիլսոն Լիման: Պատվավոր մրցանակի համար անցկացված 24 հանդիպումներում ընդհանուր առմամբ 59 գոլ է խփվել (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ):

8. Սուպերգավաթի 24-րդ խաղարկության մասնակիցներից ամենատարեցն «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էր (35 տարեկան 181 օրական), որն առաջին անգամ հանդես եկավ այդ մրցաշարում:

readmsg?id=16325650020366235184;0;9&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

Յուրչենկոն ընդգրկվեց ամենատարեց սուպերգավաթակիրների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով նախկին շիրակցի Գագիկ Մարգարյանին, որը մրցանակին արժանացել էր 33 տարեկան 235 օրականում: Յուրչենկոն տասնյակում այլազգի առաջին ֆուտբոլիստն է: Ցանկը գլխավորում է Հովհաննես Թահմազյանը, որը 2006թ. «Միկայի» կազմում սուպերգավաթակիր էր դարձել 36 տարեկան 136 օրականում:

9. Արտակ Գրիգորյանը որպես «Ալաշկերտի» ավագ առաջին անգամ Հակոբ Տոնոյանի որդուց ստացավ Սուպերգավաթը: 2016թ. պատվավոր մրցանակը հանձնվել էր «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանին, իսկ երկու տարի անց այդ բախտին էր արժանացել Արտաշես Առաքելյանը:

readmsg?id=16325650020366235184;0;10&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

10. Որքան էլ որ զարմանալի է, սակայն «Արարատի» ավագ Հրայր Մկոյանն առաջին անգամ մասնակցեց Սուպերգավաթի մրցավեճին: Խաղի օրը նա 35 տարեկան 22 օրական էր: Մկոյանը Յուրչենկոյի հետ ընդգրկվեց Սուպերգավաթի մրցախաղերում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում, որից դուրս մնացին Յոան Գուֆրանն (34 տարեկան 76 օրական) ու Սարգիս Հովսեփյանը (34 տարեկան 206 օրական): Մկոյանը դարձավ Սուպերգավաթի մրցաշարում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը:

Սուպերգավաթի մրցաշարերի պատմության ամենատարեց մասնակիցը «Միկայի» ռուսաստանցի պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, որը 2002թ. մայիսի 9-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում (1-2) 40 տարեկան 172 օրական էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա