Logo

Ավագն ընդդեմ փոխնախագահի. Սուպերլիգայի պատճառով վիճաբանություն «Մանչեսթեր Յունայթեդում»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 20.04.2021ՍՊՈՐՏ
mancheser united - Ավագն ընդդեմ փոխնախագահի. Սուպերլիգայի պատճառով վիճաբանություն «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են եղել ակումբի՝ Սուպերլիգայի կազմ մտնելու պատճառով: Խաղացողներին նաև դուր չի եկել, որ նրանց ոչ ոք չի զգուշացրել այդ մասին, իսկ գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ստիպված է եղել հանպատրաստից պատասխանել լրագրողների հարցերին:

Միաժամանակ, Daily Mail-ի լրագրող Մայք Քիգանը տեղեկացնում է, որ Սուպերլիգայի պատճառով կոնֆլիկտ է տեղի ունեցել անգլիական թիմի ավագ Հարի Մագուայրի և ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի միջև: Վերջինս ֆուտբոլիստներին հավաքել է տեղեկությունը հայտնելու համար, որի ժամանակ սկսվել է վիճաբանությունը:

«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական այն 6 ակումբներից մեկն է, որը դառնալու է Սուպերլիգայի համահիմնադիրը:

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա