Logo

Ըմբշամարտի ԱԱ. Արման Ավագյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:51 / 15.09.2022Ըմբշամարտ
Արման Ավագյան-ըմբշամարտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Ավագյանը չկարողացավ հաղթահարել 79 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի արգելքը։

Երկրորդ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը դրամատիկ պայքարում 6-7 հաշվով պարտվեց ճապոնացի Յուդայի Տակահաշիին: Ավագյանը պարտվում էր 0-5 հաշվով, հետագայում հաշիվը դարձավ 6-6, որով առավելություն ուներ Հայաստանի ներկայացուցիչը, սակայն գոտեմարտի վերջնամասում ճապոնացին ևս 1 միավոր վաստակեց և հասավ հաղթանակի:

Եթե Յուդայի Տակահաշին հասնի եզրափակիչ, Արման Ավագյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար և սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի սեպտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, Ավագյանը որակավորման փուլում վաղաժամ հաղթանակ էր տարել:

Ավելի վաղ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Խնձրցյանը և Ալիխանյանը պայքարը կսկսեն սեպտեմբերի 16-ին, իսկ Հարությունյանը և Թևանյանը՝ սեպտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 8 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր աշխարհի քառակի չեմպիոն, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա