Logo

Ավանեսյանը և Սողոմոնյանը՝ երևանյան մրցաշարի հաղթող

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:49 / 06.06.2022ՍՊՈՐՏ
Միքայել Ավանեսյան-Ալինա Սողոմոնյան

Մայրաքաղաքի «Ինկորտ» թենիսի ակումբում անցկացվեց հերթական միջազգային պատանեկան մրցաշարը։

Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի հովանու ներքո կայացած «Gold's Gym Yerevan Cup 2» մրցաշարի տղաների մենախաղի եզրափակիչում մինչև 14 տարեկան մարզիկների մեր առաջատար Միքայել Ավանեսյանը 6։3, 6։1 հաշվով առավելության հասավ բելառուս Ստանիսլավ Բուլբյանկովի նկատմամբ։ Եզրափակիչի ճանապարհին հայ թենիսիստը պայքարից դուրս է թողել բուլղարացի Պետր Իվանչևին, ռուսաստանցիներ Ռաուլ Բաչաևին և Ալեքսեյ Շիբաևին (մինչև 15 տարեկանների Ռուսաստանի չեմպիոն)։ Ի դեպ, նախորդ շաբաթ տեղի ունեցած «Gold's Gym Cup» առաջին մրցաշարում Ավանեսյանը ղազախ Զանգար Նուրլանուլիի հետ դարձել էր զուգախաղերի հաղթող։  

Էդուարդ Սահակյանը, հաղթահարելով երկու փուլ, հասել է քառորդ եզրափակիչ, որում պարտվել է Բուլբյանկովին։ Այդ փուլում է ելույթն ավարտել նաև Դավիթ Պողոսյանը, որը, սակայն, իր հաշվին գրանցել է մեկ հաղթանակ։

Աղջիկների մենախաղում գլխավոր մրցանակը նվաճել է բելառուս Յուլիա Պերապեխինան, որը վճռական խաղում 6։4, 6։3 արդյունքով պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Եվա Տիշչենկոյին։

Տղաների զուգախաղերում հաղթել է Բուլբյանկով-Շիբաև, իսկ աղջիկների նույն մրցաձևում՝ ռուսական Վիկտորիա Սեդովա-Ալինա Սողոմոնյան երկյակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա