Logo

US Open. Էլինա Ավանեսյանը որակավորման 3-րդ փուլում է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:22 / 26.08.2022ՍՊՈՐՏ
Էլինա Ավանեսյան-2022

Ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

19-ամյա մարզուհին որակավորման 2-րդ փուլում 4-6, 6-1, 6-4 հաշվով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Մայա Խվալինսկայի նկատմամբ: Ավանեսյանը 3 էյս է կատարել, թույլ տվել 1 կրկնակի սխալ, մրցակիցը էյս չի կատարել, կատարել է 1 կրկնակի սխալ:

Որակավորման 3-րդ փուլում հայ մարզուհին կմրցի ճապոնուհի Մոյուկա Ուչիյիմայի հետ: Մրցախաղը կկայանա օգոստոսի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:20-ին:

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում Էլինա Ավանեսյանը 6-4, 6-4 հաշվով առավելության էր հասել Բրազիլիան ներկայացնող Լաուրա Պիգոսիի նկատմամբ:

ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի դիմակայությունները կկայանան օգոստոսի 29-ին, մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 11-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա