Logo

Վոլեյբոլի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:50 / 23.05.2022Վոլեյբոլ
Վոլեյբոլի Հայաստանի առաջնություն

Մայրաքաղաքում ավարտվեց վոլեյբոլի՝ Խաչիկ Ասմարյանի անվան Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որի գլխավոր մրցանակները նվաճեցին աղջիկների՝ «Ավան» և տղաների՝ ԽՄՕՄՄ թիմերը։

Աղջիկների մրցման եզրափակիչ խաղում ավանցիները 3։2 հաշվով հաղթեցին «Վանին»։ Երրորդ տեղի համար մրցավեճում Արցախի թիմը երեք սեթում առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի նկատմամբ։

Տղաների եզրափակիչում ԽՄՕՄՄ-ն 3:1 հաշվով գերազանցեց ԲԿՄԱ-ին: Երրորդ մրցանակակիրն է ՖԻՄԱ-ն, որը վերջին խաղում 3:0 արդյունքով պարտության մատնեց Գյումրիի թիմին։
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները, մրցավարները և կազմակերպիչները՝ նաև հատուկ մրցանակներով:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա