Logo

Ավելի քան 2 մլն ռուբլի. Վիկտոր Ցոյի ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային արժեքով

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
detail preview image fba6e8168ba4a91761811cdf126a3adf scaled - Ավելի քան 2 մլն ռուբլի. Վիկտոր Ցոյի ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային արժեքով

«Кино» խմբի լիդեր Վիկտոր Ցոյի աշխատանքը ավանդական VLADEY աշնանային աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով. հաղորդում է VLADEY մամուլի ծառայությունը:

1980-ականներին Վիկտոր Ցոյի կողմից ստեղծվել է անվերնագիր աբստրակտ ստեղծագործություն: Երաժիշտը գունավոր մարկերներով նկարել է թղթի վրա, որի նախնական արժեքը կազմել է 500 – 650 հազար ռուբլի, սակայն ի վերջո այն ձեռք է բերվել մի քանի անգամ ավելի թանկ արժեքով:

«Լենինգրադի ընդհատակյա հերոսի և «Кино» խմբի Վիկտոր Ցոյի ստեղծագործությունը ռեկորդային արժեք ունի` 2.576.496 ռուբլի»,- ասվում է հաղորդագրությունում:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա