Logo

Ավենտիս Ավենտիսյանը նորամուտն է նշել Նիդեռլանդների Էրեդիվիզիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:13 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Ավենտիս Ավենտիսյան

Նիդեռլանդների Էրեդիվիզիայում իր նորամուտն է նշել 19-ամյա հայ պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Առաջնության նախավերջին՝ 33-րդ տուրում, «Գոու Ըհեյդ Իգլսը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Ֆեյենորդին»: 88-րդ րոպեին տանտերերի կազմում ձախեզրային պաշտպան Կյոյպերսին փոխարինել է Ավենտիսյանը: SofaScore-ը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 6,7 միավորով: Ավենտիսը 2 փոխանցում է կատարել, 2-ն էլ՝ ճիշգրիտ, 1 անգամ խլել է գնդակը, նույնքան անգամ էլ խախտել են կանոնները նրա նկատմամբ:

Հայ ֆուտբոլիստն այս տարվա հունվարին է հունական ՊԱՕԿ-ից տեղափոխվել նիդեռլանդական թիմ: Ավենտիսյանը 2018 թվականին Հայաստանի Մ16 հավաքականի կազմում 2 հանդիպում է անցկացրել, որից հետո համալրել է Հունաստանի Մ17 ընտրանին՝ անցկացնելով 9 հանդիպում:

«Գոու Ըհեյդ Իգլսը» վերջին տուրից առաջ 36 միավորով 10-րդ տեղում է, այս տուրում չեմպիոնական տիտղոսը վաղաժամ նվաճել է «Այաքսը» (36-րդ անգամ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա