Logo

Ավենտիս Ավենտիսյանը հանդես կգա Նիդերլանդների առաջնությունում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Aventis Aventisyan 3

Հունական ՊԱՕԿ-ի երկրորդ թիմի հայ պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը մարզական կարիերան կշարունակի Նիդերլանդների առաջնությունում:

19-ամյա ձախեզրային պաշտպանը պայմանագիր է կնքել Էրեդիվիզին ներկայացնող «Գոու Ըհեյդ Իգլսի» հետ՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավենտիսի ու նոր թիմի պայմանագիրը նախատեսված է 2.5 տարվա համար:

Aventis Aventisyan1 - Ավենտիս Ավենտիսյանը հանդես կգա Նիդերլանդների առաջնությունում

«Ինձ համար բավական մեծ քայլ է, քանի որ իսկապես լուրջ փոփոխություն է իմ կյանքում: Ես առաջին անգամ եմ միայնակ ապրելու արտերկրում: Շատ դժվար է նաև ծնողներիս, հատկապես մորս համար, քանի որ ընտանիքի միակ երեխան եմ:

Ամեն դեպքում ես ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել իմ մարզական կարիերայում, ուստի հայրս ու մայրս հպարտ են, որ ես ընդունել եմ այս մարտահրավերը: Շատ ուրախ եմ, որ «Գոու Ըհեյդ Իգլսն» ինձ հնարավորություն է ընձեռել ցույց տալու այն, թե ինչ կարող եմ առաջարկել թիմին»,- ասել է Ավենտիսյանը:

Հայ ֆուտբոլիստը վեց տարեկանում է ընդունվել ՊԱՕԿ-ի ակադեմիա, այս մրցաշրջանում պաշտպանել է երկրորդ թիմի մարզական պատիվը:

«ՊԱՕԿ-ի առաջին թիմի կազմում պաշտոնական խաղի չեմ մասնակցել: Հունական մեծ ակումբներն առավել հաճախ ֆուտբոլիստներ են հրավիրում դրսից՝ ծախսելով մեծ գումարներ: Սա ավելի է բարդացնում երիտասարդ խաղացողների մուտքը հիմնական թիմ»,- ասել է Ավենտիսյանը:

Միջազգային մակարդակում Ավենտիս Ավենտիսյանը հանդես է եկել Հունաստանի Մ16, Մ17 հավաքականներում(համապատասխանաբար 4 և 9 խաղ), երկու խաղ անցկացրել է Հայաստանի Մ16 հավաքականի մարզաշապիկով:

Aventis Aventisyan2 - Ավենտիս Ավենտիսյանը հանդես կգա Նիդերլանդների առաջնությունում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա