Logo

Աուդիո-վիզուալ ցուցահանդես նվիրված Գուստավ Կլիմտին

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 27.04.2018Արվեստանոց
Post image111 1 - Աուդիո-վիզուալ ցուցահանդես նվիրված Գուստավ Կլիմտին

Atelier des Lumières-ը Փարիզի առաջին թվային ցուցասրահներից է։ 2017 թվականի սեպտեմբերին արվեստի կենտրոնը ներկայացրեց պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի խելահեղ «Imagine Van Gogh» ցուցահանդեսը։

Imagine Van Gogh Flowers - Աուդիո-վիզուալ ցուցահանդես նվիրված Գուստավ ԿլիմտինVan Gogh MosaicORIGINAL - Աուդիո-վիզուալ ցուցահանդես նվիրված Գուստավ Կլիմտին

Կազմակերպիչներն օգտագործել էին 120 հսկայական պրոյեկտորներ, որպեսզի ցուցադրեին աշխարհահռչակ նկարչի կտավները ֆենոմենալ աուդիո-վիզուալների ներքո։


2018 թվականի ապրիլին արվեստի կենտրոնը ընդամենը 10 օրվա ընթացքում գրանցեց ռեկորդային թվով այցելուներ. ավելի քան 600,000 մարդ այցելեց թանգարան։ Atelier des Lumières-ն այս անգամ պատրաստել էր ավստրիացի սիմվոլիստ Գուստավ Կլիմտի կտավների ցուցադրությունը, որոնք ներկայացվում էին 140 պրոյեկտորների միջոցով։

simulations adl 2017 culturespaces dr 1024x720 - Աուդիո-վիզուալ ցուցահանդես նվիրված Գուստավ Կլիմտին

spi1601 - Աուդիո-վիզուալ ցուցահանդես նվիրված Գուստավ Կլիմտինspi1684 - Աուդիո-վիզուալ ցուցահանդես նվիրված Գուստավ Կլիմտին

Ցուցասրահը բաղկացած է երկու հատվածից դահլիճից և ստուդիոյից։ Դահլիճում ներկայացված է միանգամից երկու թվային ծրագիր նվիրված Գուստավ Կլիմտին և իր հայրենակից նկարիչ Էգոն Շիլեին։Իսկ ստուդիոյում անընդմեջ պտտվում են ավստրիացի նկարչի կտավները ժամանակակից անիմացիոն լուծումներով։

Atelier des Lumières թվային արվեստի ցուցասրահը ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաները կապում է անցյալն ու ներկան և ստեղծում սիմֆոնիկ ճանապարհորդություն ստեղծարարության ու ժամանակի միջև։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա