Logo

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան`  ANNECY-ում

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 04.05.2022Կինո
Ավրորայի լուսաբացը-ֆիլմ

Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ 

«Ավրորայի լուսաբացն» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ 

Յոթ երկար տարիների աշխատանքներից հետո, վերջապես աշխարհի դատին կհանձնվի Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը, որը ցեղասպանությունը վերապրելուց հետո անձնուրացորեն ընտրեց նորից վերապրել սեփական ցավն արդեն հոլիվուդյան համր ֆիլմում, հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի Հայոց ցեղասպանության մասին տեղեկության տարածմանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Իննա Սահակյան է, պրոդյուսերները՝ Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բեթցը, Ջասթի Միչաիլինեթը:

Աղբյուր` Հայաստանի ազգային կինոկենտրոն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա