Logo

Ավստրալացի լողորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:58 / 19.05.2022Ջրային մարզաձևեր
Զակ Ստաբլետի-Կուկ

Ավստրալացի լողորդ Զակ Ստաբլետի-Կուկն Ադելաիդա քաղաքում տեղի ունեցած ազգային առաջնությունում համաշխարհային ռեկորդ է սահմանել բրաս լողաոճով 200 մետր տարածությունում։

Նա, ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, մրցատարածությունը հաղթահարել է 2 րոպե 5,95 վայրկյանում։

Այդպիսով՝ Ստաբլետի-Կուկը գերազանցել է 2019 թվականին Հարավային Կորեայում անցկացված ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում ռուսաստանցի Անտոն Չուպկովի սահմանած բարձրագույն նվաճումը (2 րոպե 6,12 վայրկյան)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա