Logo

«Այս տարի դժվար կլինի հաղթել Իգա Սվյոնտեկին». Կրեյգ Տայլի  

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:40 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Իգա Սվյոնտեկի

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տնօրեն Կրեյգ Տայլին, խոսելով կանանց առաջին ռակետ լեհուհի Իգա Սվյոնտեկի մասին, նշել է, որ շատ դժվար կլինի հաղթել նրան ընթացիկ մրցաշրջանում։

21-ամյա մարզուհին, հաղթելով  «Ռոլան Գարոսում», իր հաղթական շարքը հասցրել է 35 խաղի։ Դրանով նա գերազանցել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսի՝ XXI դարի նախկին ռեկորդը։ 2013 թվականին Ուիլյամսը հաղթել էր 34 անընդմեջ խաղում։ Իսկ 2000 թվականին՝ XX դարի վերջին տարում, Վինուս Ուիլյամսը 35 անընդմեջ հաղթանակ էր տարել։

«Սվյոնտեկը լավ է խաղում։ 35 անընդմեջ հաղթանակը Վինուս Ուիլյամսի ռեկորդն է, որը տասնամյակների պատմություն ունի։ Դա հրաշալի նվաճում է։ Սվյոնտեկը մինչև այդ էլ հաղթել էր Ֆրանսիայի բաց առաջնությունում և կրկին շահեց այն։

Հիմա նա պատրաստվում է խոտածածկ խաղահրապարակներում ելույթներին։ Եթե դրանցում էլ նույնքան լավ խաղա, ապա նրան դժվար կլինի հաղթել այս տարի։ Նա գերակայում էր խաղերում»,- Տայլիի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա