Logo

Ավստրալիան նախատեսում է ստեղծել Երկրի սև արկղ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.12.2021Լրահոս
Սև արկղ

Ավստրալիայում գիտնականները կստեղծեն չխորտակվող ձայնագրիչ, որը կգրանցի Երկրի բնակիչների վերջին տասնամյակների տվյալները գլոբալ կլիմայական աղետի դեպքում։

Սև արկղը կտեղադրվի Ավստրալիայի Թասմանիա կղզու արևմտյան ափին մինչև հաջորդ տարվա վերջ։ Այն կպահպանի մարդկության բոլոր քայլերի մասին տվյալներ: Ձայնագրիչը կարող է տեղեկատվության աղբյուր դառնալ Երկրի ապագա բնակիչների համար, որպեսզի այն ծառայի քաղաքակրթության անհետացման պատճառների պարզաբանմանը։

Սարքը կլինի ավտոբուսի չափի։ Ներսում կպահվեն տվյալների կուտակիչներ, որոնք կգրանցեն մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի փոփոխությունները և մոլորակի տարբեր շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը։ Սև արկղի համար որպես ուժ կծառայի Արևը: Տվյալները կհավաքվեն իրական ժամանակում համացանցի միջոցով:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա