Logo

Երկրպագուն խաղի ժամանակ աղբի դույլով հարվածել է դարպասապահին (տեսանյութ)

17:03 / 17.12.2022ՍՊՈՐՏ
null

«Մելբուրն Սիթի» - «Մելբուրն Վիկտորի» Ավստրալիայի առաջնության խաղը հետաձգվել է երկրպագուների ու ֆուտբոլիստների զանգվածային ծեծկռտուքի պատճառով, հայտնում է Fox Sports-ը:

«Մելբուրն Սիթին» 1-0 հաշվով հաղթելիս է եղել, երբ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ ու աղբի դույլով հարվածել տանտերերի դարպասապահ Թոմ Գլովերին: Դրանից հետո սկսվել է զանգվածային բախում ֆուտբոլիստների ու երկրպագուների միջև:

Գլխավոր մրցավարը որոշել է դադարեցնել խաղը: Հանդերձարանում բժիշկներն օգնություն են ցուցաբերել ուղեղի ցնցում ստացած դարպասապահին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա