Logo

Եվրոպայում, Ավստրալիայում և Կանադայում հայտնաբերվել են կապիկի ջրծաղկի առաջին դեպքերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:42 / 20.05.2022Լրահոս
կապիկի ջրծաղիկ-2022

Կանադայի և Ավստրալիայի իշխանությունները հայտնել են բնակչության շրջանում կապիկների ջրծաղկի առաջին դեպքերի մասին:

«Նոր Հարավային Ուելսի առողջապահության վարչությունը հայտնաբերել է կապիկի ջրծաղկի հավանական դեպք Եվրոպայից վերջերս վերադարձած ճանապարհորդի մոտ», - ասվում է ավստրալական նահանգի վարչության պաշտոնական կայքում:

Հստակեցվում է, որ խոսքը քառասնամյա տղամարդու մասին է, որն ուղևորությունից մի քանի օր անց դիմել է հիվանդանոց։

Կանադայում առաջին վարակվածը հայտնաբերվել է Քվեբեկում.

«Այսօր երեկոյան (հինգշաբթի) Քվեբեկ նահանգը ծանուցվել է, որ Ազգային մանրէաբանական լաբորատորիայից ստացված՝ կապիկի ջրծաղկի ստուգման երկու նմուշների թեստերը դրական են եղել: Սրանք Կանադայում հաստատված առաջին դեպքերն են»,- հայտնում է Կանադայի կառավարության կայքը:

Վարակվածներից մեկը երկիր ժամանած ԱՄՆ քաղաքացի է։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը (UKHSA) հայտնել էր, որ երկրում կապիկների ջրծաղկով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 9-ի։ Իսպանիայի առողջապահության նախարարությունը և տեղական իշխանությունները սանիտարահիգիենիկ տագնապ են հայտարարել Մադրիդում վարակի ութ դեպքից հետո, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Շվեդիային զուգահեռ հիվանդության առաջին դեպքը գրանցվել է նաև Իտալիայում։

 կապիկի ջրծաղիկ                                                                                                              

Կապիկի ջրծաղիկը հազվադեպ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց: Սովորաբար, դա թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունն առողջանում է մի քանի շաբաթից, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: 

Առողջապահության գործակալությունը նշել է, որ կապիկի ջրծաղիկը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ 

Կապիկի ջրծաղկի սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է առաջանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոփոխվում է և անցնում տարբեր փուլեր։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա