Logo

Աղբյուր. Մբապեն պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 06.04.2022ՍՊՈՐՏ
Կիլիան Մբապե-Լիվերպուլ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ՝ հայտնում է L'Equipe-ը։

Ֆրանսիական L'Equipe-ը հայտնում է, որ Մբապեն պատրաստ կլինի տեղափոխվել անգլիական գրանդ, եթե Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ֆինանսական լավ պայմաններ առաջարկի նրան:

Ֆրանսիական պարբերականը նշում է նաև, որ «Լիվերպուլն» առաջին անգլիական թիմն է, որը բացահայտել է Մբապեի ծառայություններով իր հետաքրքրությունը, մինչդեռ 23-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին»:

Մբապեին ձեռք բերելու համար լրջորեն պայքարում է Մադրիդի «Ռեալը»:

Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե Կիլիանը մայիսին կհայտարարի ՊՍԺ-ում ելույթները շարունակելու մասին:

Մբապեի՝ փարիզյան աակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա