Logo

Աղբյուր. Պոգբան հավատարմության համար բոնուս կստանա ՄՅՈՒ-ից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:03 / 02.06.2022ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը հունիսի 30-ին ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Մանչեսթեր Յունայթեդը», բոնուս կստանա անգլիական գրանդից՝ հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը հայտնում է, որ մանկունիանցիները ֆրանսիացի խաղացողին հավատարմության համար կվճարեն 4,5 միլիոն եվրո։

Պոգբան «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2016 թվականից։ Նրա տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրինի «Յուվենտուսին» վճարել էր 105 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվեն» պայմանագիր է առաջարկել Պոգբային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա