Logo

Աղբյուր. Պորտուգալացի ֆուտբոլիստը տեղափոխվում է ՊՍԺ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:25 / 20.06.2022ՍՊՈՐՏ
null

«Լիլի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը տեղափոխվում է ՊՍԺ՝ հայտնում է Todofichajes-ը: Աղբյուրի համաձայն՝ Սանշեշը շուտով քառամյա պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ՝ ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պորտուգալացու տրանսֆերի համար «Լիլին» կվճարի 30 միլիոն եվրո: Ավելի վաղ տեղեկություն կար, թե իտալական «Միլանը» մոտ է Սանշեշի գործարքն իրականացնելուն:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Լիգա 1-ում անցկացրած 25 խաղում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: Սանշեշի պայմանագիրը «Լիլի» հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա