Logo

«Այդ ֆուտբոլիստը լավագույն է, որ երբևէ մարզել եմ». Նագելսման

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 26.05.2021ՍՊՈՐՏ
nagelsmann - «Այդ ֆուտբոլիստը լավագույն է, որ երբևէ մարզել եմ». Նագելսման

«Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել է հարցին, թե նրա մարզած թիմերում որ ֆուտբոլիստն է համարում լավագույնը:

«Անդրեյ Կրամարիչին: Ես միայն մարզել եմ «ՌԲ Լայպցիգը» և «Հոֆենհայմը»: Այդ թիմերից կընտրեմ Կրամաիրիչին: Նա տաղանդի զարգացման և անկանխատեսելիության իսկական օրինակ է: Անդրեյը նաև շատ լավ մարդ է: Նա միշտ ջանասիրաբար աշխատում է և արժանի է հիանալի կարիերայի:

Բայց շուտով մարզելու եմ ոչ միայն իմ թիմերին, այլ ամբողջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Դա Ռոբերտ Լևանդովսկին է»,- Bild-ի հետ զրույցում ասել է գերմանացին:

Կրամարիչը 2016 թվականից է խաղում «Հոֆենհայմում»: Սարգիս Ադամյանի թիմակիցն անցկացրած 184 խաղում դարձել է 95 գոլի ու 36 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա